Կամ մենք կմիավորվենք, կամ էլ մեզ կմասնատեն. Ահմեդ Դավութօղլու
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 16, 2013 13:37
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Դիարբեքիրում Դիջլե համալսարանի կողմից կազմակերպված «Մեծ վերականգնում. քաղաքականությունը հին ժամանակներից մինչև մեր օրերը» թեմայով կոնֆերանսի ժամանակ նշել է.«Գոյություն ունի միայն երկու ճանապարհ, կամ մենք բոլորս՝ թուրքերը, քրդերը, ալբանացիները, բոսնյակները, արաբները և մյուս ազգությունների ներկայացուցիչները կմիավորվեն և կդառնան ավելի ուժեղ, կամ էլ մեզ կմասնատեն ու կտոր կտոր կանեն»:
Դավութօղլուի խոսքերով՝ կառավարությունը հեռատես քաղաքականություն է վարում, որի արդյունքները ակնհայտ կդառնան Թուրքիայի Հանրապետության հռչակման 100 ամյակին: «2023 թվականին Թուրքիան կմտնի աշխարհի խոշորագույն տնտեսությունների տասնյակի մեջ: Մենք հարևան պետությունների հետ վիզային համակարգի դյուրացման քաղաքականություն ենք վարում: Դիարբեքիրն ու Մոսուլը, Ուրֆան ու Հալեպը, Ռիզեն ու Բաթումին, Էդիրնեն ու Սարաևոն միմյանց հետ կապված են հնագույն և հարուստ պատմությամբ, այդ պատճառով էլ նրանց միջև գոյություն ունեցող սահմանները որևէ իմաստ չունեն»,-Դավութօղլուի խոսքերն է վկայակոչում «Anadolu» գործակալությունը:






Facebook
Tweet This
Email This Post
