Անկարայում բախում է տեղի ունեցել շինարարների և բնակիչների միջև (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 16, 2013 13:14

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Դիքմենի կոչվող թաղամասում բախում է տեղի ունեցել որոշ տների քանդման համար ժամանած շինարարների և թաղամասի բնակիչների միջև, հաղորդում է թուրքական “Hurriyet” լրատվական կայքը:

Դիքմենի թաղամասում բնակիչները շինարարներին թույլ չեն տվել մոտենալ քանդման ենթակա տներին և զենքերով, մահակներով ու պայթուցիկ նյութերով նրանց դեմ են դուրս եկել:

Տները քանդելու համար թաղամաս եկած շինարարները ևս պատրաստ են եղել դիմադրությանը:

Շինարարների և բնակչների միջև բախման արդյուքնում վիրավորվել  է  մեկ թղթակից և մեկ ոստիկան:

Դիտվել է 804 անգամ:
Print Friendly

Leave a Reply