Վանի սառցե հրաշքները (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 16, 2013 12:40

Վանա լճից 15 կմ հեռավորության վրա գտնվող Վարագա լեռան քարանձավներում առաջացած սառցակտորները գրավել են լեռնագնացների ուշադրությունը, հաղորդում է թուրքական “Hurriyet” լրատվական կայքը:

Եղանակների տաքանալուն և ձնհալոցքին ընդառաջ թուրքական “Patika Doğa Sporları” ակումբի լեռնագնացները Վանի Հարյուրամյա համալսարանի ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի մի քանի դասախոսների հետ բարձրացել են 3 հազար 250 մետր բարձրություն ունեցող Վարագա լեռը`մագլցելով 15-20մ բարձրություն ունեցող սառցաբեկորների վրա:

Վարագա լեռան քարանձավներում հայտնաբերած յուրահատուկ սառցաբեկորները նկարահանած լեռնագնացները նշել են, որ պետք է ուշադրություն դարձնել Վանի թաքնված հրաշքներին։

Նշենք, որ Վարագա լեռան լանջին է գտնվում հայտնի Վարագավանքը, որը ներկայում կիսաքանդ վիճակում է:

Դիտվել է 759 անգամ:
Print Friendly

Leave a Reply