Փրկարարներն օգնության են հասել տարեց կնոջը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 16, 2013 12:05

Մարտի 15-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ե. Թադևոսյան փողոցի թիվ 15 շենքի 10-րդ բնակարանի բնակիչը վատառողջ է, չի կարող ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներիրականացնող կենտրոնի 4-րդ հերթապահ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, միջանցքի հատակին հայտնաբերել 1930 թ.ծնված Օ. Մաչկալյանին, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Դիտվել է 872 անգամ:
Print Friendly

Leave a Reply