Այրվել է մոտ 1000 տնկի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 16, 2013 12:03

Մարտի 15-ին, ժամը 16.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին-Բերդի փողոցում` «Երևան ՋԷԿ»-ի մոտակայքում, այրվում են տնկիներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.00-ին, մարվել` 17.07-ին: Այրվել են 5000 քմ խոտածածկ տարածք և 1000 տնկի` մասամբ:

Դիտվել է 731 անգամ:
Print Friendly

Leave a Reply