Հրդեհ Ագարակ գյուղում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 16, 2013 12:00

Մարտի 16-ին, ժամը 05.27-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի 13-րդ փողոցում այրվում են տան տանիքներ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 13-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող տների տանիքներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.41-ին, մարվել` 07.06-ին:

Այրվել են Ա. Ասլանյանին պատկանող 2 տների տանիքների փայտյա կառուցատարրերը (90 քմ և 10 քմ մակերեսներով):

Դիտվել է 886 անգամ:
Print Friendly

Leave a Reply