Ճապոնական կղզում կատուներն ավելի շատ են, քան մարդիկ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 16, 2013 12:15
Կատուն ամենատարածված ընտանի կենդանին է ողջ աշխարհում: Տաշիրոձիմա կղզում, որը պատկանում է Միյագի պրեֆեկտուրային, ավելի շատ կատու է ապրում, քան մարդ: Այս կղզում մատ 100 մարդ է ապրում, ընդ որում, նրանցից մեծ մասը 60-ն անց է, իսկ ամենաերիտասարդը 37 տարեկան է: Դրա փոխարեն, այստեղ շատ են կատուները: Նրանց կյանքի և բազմացման համար բոլոր պայմանները նպաստավոր են: Տեղի հավատալիքների համաձայն, մարդը, կերակրելով կատուներին, հաջողություն ու փող է ապահովում իրեն: Ընդ որում, տեղաբնակները սկզբում կատու պահում էին բոլորովին այլ նպատակով: Տաշիրոձիմայի բնակիչները մետաքսագործությամբ են սկսել զբաղվել վաղուց ու այդ պատճառով էլ նրանք կատուներ էին պահում` մկներին որսալու համար.կրծողները սիրում են վայելել մետաքսի թրթուրները: Բացի այդ, այս կղզու բնակիչները զբաղվում են ձկնորսությամբ, այստեղ էին նույն նպատակով գալիս մոտակա քաղաքներից ու գյուղերից: Կատուները շատ շուտով հասկացան ինչն ինչոց է ու, ձկնորսներից համեղ պատառ էին “խնդրում”:Ժամանակի ընթացքում մարդիկ նրանց նկատմամբ հետաքրքրություն դրսևորեցին: Կատուների տրամադրությամբ սկսեցին կանխագուշակել եղանակը ու ձկան վարքագիծը: Եվ շատ շուտով մասնագիտական “գործընկերությունը” վերածվեց իսկական բարեկամության: Կատվի պաշտամունքը նույնիսկ կղզու ճարտարապետության մեջ է արտահայտվում.շատ կառույցներ սրածայր “ականջներ” ունեն ու կատվի աչքերի կտրվածքով պատուհաններ Կատվային թեմատիկան կիրառվում է նաև ժողովրդական ստեղծագործության մեջ:






Facebook
Tweet This
Email This Post
