Կրպակում բռնկված հրդեհի հետևանքով «Կիա» մակնիշի ավտոմեքենա է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 16, 2013 11:47

Մարտի 15-ին, ժամը 06.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն են զանգահարել ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից և հայտնել, որ Ամիրյան փողոցի թիվ 13 հասցեում ավտոտնակ է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 06.00-ին հրդեհ է բռնկվել նշված շենքի բակում գտնվող կրպակում (պատկանելությունը պարզվում է), և հրդեհի տարածվելու հետևանքով այրվել է կրպակի մոտ կայանված «Կիա» մակնիշի ավտոմեքենան:
Հրդեհը մարվել է ժամը 07.10-ին` մեկ մարտական հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով մեքենայատիրոջը պատճառվել է 16.000.000 դրամի նյութական վնաս:
Նշանակվել են հրդեհատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 830 անգամ:
Print Friendly

Leave a Reply