Վիրաբույժը պրոթեզներ է պատրաստում ջրատար խողովակներից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 16, 2013 10:41

Բրիտանացի բժիշկը ջրատար խողովակներից պատրաստել է 114 արհեստական մարմնամաս` Սիրիայում ահաբեկչությունից տուժածներին օգնելու նպատակով: Բրիտանիայի Դադլի քաղաքից վիրաբույժ Վիկար Կուրաշին իր մասնագիտության մեջ նորարարություններ է անում.նա ստեղծել է 114 պրոթեզներ` բժշկության համար անսովոր նյութից` սովորական ջրատար խողովակներից: Նա պատմում է, որ բեկումնային շրջան էր 2007-ին, երբ Պակիստանում երկրաշարժ եղավ ու հազարավոր մարդիկ տուժեցին:

“Ես այն  ժամանակ հատուկ մեկնեցի հայրենիք` նրանց օգնելու: Տասնյակ մարդիկ անդամահատության կարիք ունեին”:

Նա երկար չէր հաշտվում այն փաստի հետ, որ պետությունն իր քաղաքացիներին չէր կարողանում օգնել: Եվ շատերն իրենց կյանքի վրա պարզապես խաչ քաշեցին:  Եվ միայն տարիներ անց նրա միտքը փայլատակեց.կարելի է արհեստական վերջույթներ ստանալ սովորական ջրատար խողովակից: Նա իսկույն անցավ աշխատանքի` մի քանի խողովակ դրեց ջեռոցը: Իր գործընկերներին ներկայացնելով գաղափարը, իսկույն մեկնեց սիրիացի փախստականների ճամբար` նրանց օգնելու: Նա ասում է, որ բախտը բերել է Պակիստանից  համախոհներ գտնելու հարցում, հիացած է, քանի որ գործընկերները պատրաստ են անվճար աշխատել:

Ես ամեն օր երախտիքի խոսքեր եմ լսում սիրիացի հիվանդներից, որոնք վերջույթները ահաբեկչության պատճառով կորցրել են: Ես ուրախ եմ, որ նրանք վերադարձել են աշխատանքի, քոլեջ”:

Այս արհեստական վերջույթները կծառայեն 7 տարի, որոնք հետագայում փոխարինելը շատ պարզ է: Վիկար Կուրաշին տեղեկացնում է, որ պրոթեզն արժե ընդամենը 45 դոլար: Հիմա նա մտածում է Հաիթիում, Սոմալիում, Իրաքում, Շրի Լնակայում, Կամբոջայում, Վիետնամում  ու Աֆղանստանում պրոթեզների արտադրություն սկսելու մասին:

Դիտվել է 1262 անգամ:
Print Friendly

Leave a Reply