Չավեսին թաղեցին Հեղափոխության թանգարանում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 16, 2013 10:06
Վենեսուելայի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսին մատի15-ին թաղեցին Հեղափոխության թանգարանում: Պետական հեռուստատեսությունը ուղիղ եթերում ցուցադրեց թաղման թափորի երթը` Վենեսուելայի դրոշով ծածկված Չավեսի դագաղով: Վենեսուելայի հեղափոխության թանգարանը գտնվում է նախկին զինվորական բարաքներում, որը բաց է լինելու շաբաթ` այցելությունների համար:
Թվիթերում կապի ու տեղեկության նախարար Էռնեստո Վիլեգասը տեղեկացրել է, որ իշխանությունները վերջնականապես հրաժարվել են Չավեսի մարմինը զմռսելու գաղափարից, քանի որ մասնագետների խոսքով, դրա համար հարկավոր է Չավեսի մարմինը տեղափոխել Ռուսաստան` 6-7 ամսով:
Չավեսը Վենեսուելայի նախագահն էր 1999-ից: Նա մահացավ մարտի 13-ին, 58 տարեկան հասակում: Հիվանդ էր քաղցկեղով, 4 վիրահատություն տարավ:
Վենեսուելայում սուգը կշարունակվի մինչև մարտի 21-ը:






Facebook
Tweet This
Email This Post
