Արթուր Սարկիսովը երկու անգամ գրավել է մրցակցի դարպասը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 16, 2013 8:43

Մարտի 26-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Երևանում հյուրընկալելու է Չեխիայի ընտրանուն: Այս առումով կարևոր է, թե ինչ մարզավիճակում են տարբեր թիմերում խաղացող Հայաստանի հավաքականի թեկնածուները:

Եվ ահա, հարձակվող Արթուր Սարկիսովը Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում երկու գնդակ է խփել մրցակցի դարպասը, իսկ նրա թիմը`  Նիժնի Նովգորոդի «Վոլգան»,  արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթել է «Ռոստովին»

Սարկիսովը փոխարինվել է 78-րդ րոպեին:

Տեխնիկական արդյունքներ

«Ռոստով» – «Վոլգա»` 1:2

Արթուր Սարկիսով 31, 63 – Դմիտրի Կիրիչենկո 80

Դիտվել է 801 անգամ:
Print Friendly

Leave a Reply