Եգիպտոսի իսլամիստները դեմ են կանանց նկատմամբ բռնությունների վերաբերյալ ընդունվելիք փաստաթղթին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 15, 2013 23:29

Եգիպտոսի մահմեդական եղբայրությունը զգուշացրել է, որ կանանց նկատմամբ բռնության կանխման նպատակով չափանիշներ սահմանող ՄԱԿ-ի փաստաթուղթը իսլամական չէ և այն կտանի դեպի «հասարակության լիարժեք դեգրադացիայի»:
Այս շաբաթ կավարտվի Նյու Յորքում կայացող միջազգային համաժողովը, որի ընթացքում աշխարհի կառավարությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կփորձեն մշակել այնպիսի ճանապարհներ, որոնք կնպաստեն կանանց և երեխաների նկատմամբ բռնության նվազմանը: Սակայն մահմեդական եղբայրությունը պնդում է, որ փաստաթուղթը իր մեջ ներառում է այնպիսի դրույթներ, որոնք հակասում են իսլամի հիմնական սկզբունքներին: Նրանք նաև զգուշացնում են, որ ՄԱԿ-ի փաստաթղթի ընդունման դեպքում աշխարհը անկում կապրի:
Մահմեդական եղբայրությունը հատկապես դեմ է ամուսնության մեջ լիիրավ հավասարության, ճանապարհորդությունների, աշխատանքի և հակաբեղմնավորիչների ընդունման համար ամուսնու համաձայնության օրենքի չեղյալ համարման, ընտանիքում կնոջ և տղամարդու դերերի բաժանման օրենքներին:

Դիտվել է 1358 անգամ:
Print Friendly

Leave a Reply