Աֆղանստանում պայթելուց մի քանի ժամ առաջ հայտնաբերվել է թալիբաններին պատկանող ութ տոնա պայթուցիկ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 15, 2013 23:16

Աֆղանստանում՝ արևելյան Քաբուլում, զինաթափվել է ութ տոնա պայթուցիկով բեռնված բեռնատար, որը կարող էր պայթեցնել 1.5 կմ մակերեսով տարածք:
Արդեն պայթելու պատրաստ պայթուցիկների բացահայտումը իր տեսակի մեջ երկրում երբևէ հայտնաբերված պայթուցիկների շարքում առաջինն է:
Անվտանգության ուժերի կարծիքով այս պայթուցիկները պատկանում են ալ-Քաիդայի հետ կապ ունեցող ապստամբ իսլամիստական Հագանի խմբավորմանը:
Չորեքշաբթի օրը այս բացահայտմանը հաջորդած կրակահերթի ընթացքում սպանվել են հինգ և ձերբակալվել երկու ապստամբներ:
Մեքենայում հայտնաբերվել են նաև քարտեզներ և այլ տեղեկություններ ռազմական օբյեկտների վերաբերյալ: Ըստ անվտանգության աշխատակիցների՝ զինյալները ծրագրում էին պայթեցնել Քաբուլի ռազմական բազան:
Ազգային անվտանգության վարչության ներկայացուցչի խոսքերով՝ իրենք կարողացել են հայտնաբերել պայթուցիկը՝ նախօրոք իմանալով, որ ահաբեկիչները հարձակում են կազմակերպում Քաբուլի մարդաշատ տեղանքներից մեկի վրա:
Չնայած այս բացահայտումը իր տեսակի մեջ առաջինն է երկրում՝ այնուամենայնիվ նախկինում ավելի մեծ քանակությամբ պայթուցիկներ են հայտնաբերվել: Օրինակ՝ անցած տարի մարտին հարավային նահանգ Կանդահարի սահմանային ոստիկանությունը հայտնաբերել էր 17 տոնա պայթուցիկ:
Ավելի քան մեկ տասնամյակ առաջ ԱՄՆ-ի ներխուժումից հետո Մահապարտ ահաբեկիչների և մեքենաներում թաքցված պայթուցիկների հարցը Աֆղանստանի անվտանգության առաջնային հիմնախնդիրն է համարվում:

Դիտվել է 1073 անգամ:
Print Friendly

Leave a Reply