Իր կնոջը՝ Ժոզեֆինին նշանադրության կապակցությամբ Նապոլեոնի նվիրած մատանին վաճառքի կհանվի 15,000 եվրոյով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 15, 2013 21:09

Մարդիկ Նապոլեոն Բոնապարտին համարում են Եվրոպայի անվախ տիրակալ, սակայն Ֆրանսիայի կայսրը ուներ նաև նուրբ կողմեր:

Հաջորդ շաբաթ աճուրդում վաճառքի կհանվի նշանադրության կապակցությամբ Նապոլեոնի՝ իր սիրելի կնոջը՝ Ժոզեֆինին, նվիրած մատանին:

Այդ հասարակ մատանին բաղկացած է ոսկե շրջանակի մեջ դրված երկու թանկարժեք քարերից, որոնցից մեկը ադամանդ է, իսկ մյուսը՝ շափյուղա:

Այն վաճառքի կհանվի Օսանա աճուրդի տանը և սպասվում է, որ կվաճառվի մինչև 15,000 եվրոյով:

Նապոլեոնը Ժոզեֆինի հետ ամուսնացել է 1796թ-ին 26 տարեկան հասակում: Ժոզեֆինը այրի էր և ուներ երկու երեխա, ինչպես նաև Նապոլեոնից մեծ էր վեց տարով:

Ամուսնությունից հետո երկու օր անց Նապոլեոնը իրականացրել է իր հաջող ներխուժումը Իտալիա, որից հետո նա թագադրվել է որպես Ֆրանսիայի կայսր: Այնուամենայիվ՝ շուտով պարզ է դառնում, որ նրա՝ տարիքով մեծ կինը չի կարող նրան երեխա պարգևել: Ըստ այդմ 1810թ-ին նրանք որոշում են բաժանվել, սակայն բաժանության արարողության ժամանակ նրանք միմյանց նվիրված մնալու խոսքեր են արտասանում:

Այնուհետև Նապոլեոնը ամուսնանում է Մարիա Լուիզա Ավստրիացու հետ, սակայն երբեք չի մոռանում իր սերը Ժոզեֆինի նկատմամբ: Հեղինե կղզի աքսորվելուց հետո իր մահվան մահճում նա իր վերջին խոսքերի մեջ հիշատակում է Ժոզեֆինի անունը՝ «Ֆրանսիա: Զորք: Զորքի ղեկավար: Ժոզեֆին»:

Աճուրդի տան ներկայացուցիչը հայտնում է, որ մատանին միանգամայն հասարակ է, քանի որ այդ ժամանակ Նապոլեոնը շատ գումար չի ունեցել: Նա մատանին գնահատել է 10,000-15,000 եվրո:

Դիտվել է 1199 անգամ:
Print Friendly

Leave a Reply