«Ռեալ Մադրիդ»-«Գալաթասարայ». երկրպագուների պայքարը սկսված է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 15, 2013 20:48

Այսօր տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլ անցած թիմերի վիճակահանությունը, որի արդյունքում իսպանական «Ռեալ Մադրիդի» մրցակիցը դարձավ թուրքական «Գալաթասարայը»:
Վիճակահանության ավարտից հետո համացանցում հրապարակվել է մի նկար, որում պատկերված է խփած գոլը նշող պորտուգալացի գերաստղ Կրիշտիանո Ռոնալդուն, իսկ մյուս մասում «Գալաթասարայի» վախեցած ֆուտբոլիստները: Ահա «Radikal»-ը գրում է, որ այն հարուցել է թուրք երկրպագուների զայրույթը: Նկարի տակ նրանք գրել են իրենց դժգոհ մեկնաբանությունները՝ «Հարգալից եղե՛ք», մեկ այլ թուրք երկրպագու էլ «Աստված տա, որ ոչ թե ուրախությունից, այլ տխրությունից ծնկաչոք լինեք, ամեն» տողերն է գրել:
Հայտնի է, որ «Ռեալ Մադրիդը» աշխարհում ամենից շատ երկրպագուներ ունեցող ֆուտբոլային ակումբներից մեկն է, իսկ թուրք երկրպագուներն էլ իրենց հերթին աչքի են ընկնում տաքարյունությամբ և հավատարմությամբ: Այնպես որ այս թիմերի միջև կայանալիք հանդիպումներն, անկասկած, լինելու են շատ դիտարժան և լարված՝ իսկական ֆուտբոլային տոն պարգևելով միլինոնավոր ֆուտբոլասերների:

Դիտվել է 893 անգամ:
Print Friendly

Leave a Reply