Տեղեկատվական համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 15, 2013 18:11

Մարտի 14-ին Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրում անցկացվեց սեմինար` «Ճգնաժամային հաղորդակցում» թեմայով, որը կազմակերպել էր ՄԱԿ-ի մարդասիրական հարցերը համակարգող գրասենյակը (OCHA):

Սեմինարին մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, աղետների կառավարման թիմի մաս կազմող ՄԱԿ-ի գործակալությունների, Հայկական Կարմիր խաչի, «Փրկեք երեխաներին», ԱՄՔՕՐ և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Սեմինարի նպատակն էր ներկայացնել ճգնաժամային հաղորդակցման հիմնական սկզμունքները, ցույց տալ՝ ինչպես են համագործակցում միջազգային կազմակերպությունները և տեղական կառավարման մարմինները ճգնաժամերի ու աղետների ժամանակ: Գործնական առաջադրանքները հիմնականում վերաբերում էին աղետից հետո առաջին 24 ժամվա ընթացքում ճիշտ և գրագետ հաղորդակցում կազմակերպելուն: Ներկայացվեց նաև «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի պատմությունն ու գործունեությունը:

Համատեղ աշխատանքի արդյունքում մասնակիցները մշակեցին արտակարգ իրավիճակներում տեղեկատվության պլանի բաղկացուցիչները:

Սեմինարը լավ հնարավորություն էր աղետների կառավարման խմբի բոլոր մասնակիցների համար ծանոթանալու միմյանց և ձեռք բերելու համատեղ աշխատանքի փորձ:

Դիտվել է 886 անգամ:
Print Friendly

Leave a Reply