Ադրբեջանում ձերբակալվել է NİDA-ի ևս մեկ ակտիվիստ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 15, 2013 17:45

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում NİDA շարժման (երիտասարդական-քաղաքացիական շարժում) հերթական ակտիվիստն է ձերբակալվել, հաղորդում է ադրբեջանական “Contact” կայքը:

Ձերբակալված Ռաշադ Հասանովի նկատմամբ քրեական գործ է  հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 228.3 հոդվածի հատկանիշներով (զենքի, պայթուցիկ նյութերի և սարքավորումների անօրինական պահում): Ակտիվիստի նկատմամբ որպես խափանման միջոց է  ընտրվել կալանքը՝  3-ամսյա ժամկետով:

Հասանովը ձերբակալվել է մարտի 14-ի կեսօրին: Նրա փաստաբանին մինչև ուշ գիշեր թույլ չեն տվել տեսնել պաշտպանյալին: Իրավապահները նրան խաբել են՝ ասելով, որ պաշտպանյալին կարող է տեսնել, երբ քննիչը գա, մինչդեռ այդ ընթացքում ակտիվիստիը 3-ամսյա կալանքի էր դատապարտվում:

Հավելենք, որ ձերբակալվել էին նաև NİDA-ի ակտիվիստներ Բախտիյար Գուլիևը, Շահին Նորվուզլին ու Մամեդ Ազիզովը: Ոստիկանները պնդում են, որ դյուրավառ շշեր ու թմրամիջոց են գտել ակտիվիստների տանը: Հինչդեռ հարազատները պնդում են, որ հենց ոստիկաններն են դրանք ծածուկ դրել նրանց տանը: Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ ակտիվիստները “ծրագրել էին ադրբեջանական բանակում զինծառայողների մահվան դեպքերի դեմ մարտի 10-ին կայանալիք բողոքի ակցիայի ժամանակ անկարգություններ իրականացնել”:

 

Դիտվել է 830 անգամ:
Print Friendly

Leave a Reply