Սիրուշոն և Dorians-ը մեկ բեմում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 15, 2013 14:16

Ապրիլի 6-ին` ժամը 19:00-ին, Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում Սիրուշոն և Dorians ռոք խումբը հանդես կգան համատեղ համերգով: Այս անակնկալ նախաձեռնությամբ Սիրուշոն և Dorians-ն առաջին անգամ են միասին ներկայանում իրենց երկրպագուներին և հանրությանը:

«Միասին մեկ բեմում» համերգային ծրագրում համադրվում են ռոք և փոփ ոճերի, ինչպես նաև ազգային մեղեդիների ռիթմերը: Համերգը կուղեկցվի պարային և լուսային շոու ծրագրով:Արտիստները հանդես կգան իրենցծրագրերով:Սիրուշոն ու Dorians-ըայս համերգովՀայաստանի երաժշտասերներին ոճերի համադրությամբնոր մոտեցում եններկայացնում:

Սիրուշոն բազմաթիվ ալբոմների հեղինակ է, ելույթ է ունեցել հայաստանյան և միջազգային բեմերում: Նա կներկայացնի ինչպես իր հին ու սիրված, այնպես էլ նոր ստեղծագործությունները՝ գեղեցիկ ու յուրահատուկ շոուի ուղեկցությամբ:

2008 թվականին Հայաստանում կազմավորված Dorians ռոք խումբը մի քանի տարում կարողացել է մեծ հեղինակություն ձեռք բերել: Խմբի համար սա ևս մեկ առիթ է հայրենիքում երկրպագուներին բարձրարվեստ երաժշտություն ներկայացնել:

Արտիստների միջև ստեղծագործական համագործակցության նկատմամբ արդեն մեծ հետաքրքրություն կա:  Համերգի նախապատրաստման մասին YouTube-ում տեղադրված անակնկալ տեսահոլովակը արձանագրել է ավելի քան 18 000 դիտում 5 օրվա ընթացքում:

Համերգի կազմակերպիչ Deem Communications ընկերությունը և արտիստները ոգևորված են երկրպագուների դրական արձագանքով: Նրանք բարձրորակ երաժշտություն և իսկական տոն են խոստանում ապրիլի 6-ին: Համերգի տոմսերը վաճառքում կլինեն մարտի 20-ից հետո:

Հավելյալ տեղեկատվություն կհրապարակվի կազմակերպիչների կայքիEvents բաժնում և Facebook-ի էջում:

Դիտվել է 1003 անգամ:
Print Friendly

Leave a Reply