Թայիփ Էրդողանը կգերազանցի Ադնան Մենդերեսի ռեկորդը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 15, 2013 13:31

2003 թվականի մարտի 14-ին Թուրքիայի վարչապետ դարձած Ռեջեփ Թայիփ Էրդողանը  այս պաշտոնում գտնվում է արդեն տասը տարի: Ընդամենը չորս օր հետո Էրդողանը կգերազանցի Ադնան Մենդերեսի սահմանած ռեկորդը՝ պատմության մեջ մտնելով որպես Թուրքիայում բազմակուսակցական համակարգի ներդնումից հետո անընդհատ կերպով ամենաերկար կառավարած վարչապետ:

Թուրքական «Radikal»-ը հիշեցնում է, որ 2002 թվականի ընտրություններում Էրդողանը քաղաքական արգելքի պատճառով չկարողացավ առաջադրել իր թեկնածությունը և ԱԶԿ-ի կառավարությունում առաջին վարչապետը դարձավ Աբդուլլահ Գյուլը: Վերոհիշյալ արգելքի վերացումից հետո 2003 թվականի մարտի 9-ին Էրդողանը, Սիիրտից ընտրվելով պատգամավոր, մարտի 14-ին նստեց վարչապետական աթոռին:

Ահա 4 օրից՝ մարտի 19-ին, Էրդողանը կգերազանցի Ադնան Մենդերեսի սահմանած ռեկորդը, քանի որ վերջինս  վարչապետի պաշտոնում եղել է 10 տարի և 5 օր: Ինչ վերաբերում է միակուսակցական համակարգում ամենաերկար կառավարած վարչապետին, ապա նա, իհարկե, Իսմեթ Ինենյուն է, ով այդ պաշտոնում մնաց 12 տարի և 3 ամիս:

Դիտվել է 779 անգամ:
Print Friendly

Leave a Reply