Գողության, խարդախության, կողոպուտ, թմրամիջոցներ օգտագործելու և այլ մեղադրանքներով վեց հետախուզվողները են կալանավորվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 15, 2013 13:29

Ոստիկանության Վանաձորի և Գուգարքի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` մարտի 14-ին, ժամը 08.50-ին, բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Արմեն Վ.-ն, որը մարտի 7-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ՀՀ արդարադատության նախարարության ծառայողները մարտի 14-ին, ժամը 19.10-ին, Արարատի մարզի Դիմիտրով գյուղից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Արայիկ Հ.-ին, որը 2012 թ. դեկտեմբերի 12-ից ՌԴ Տյումենի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Արայիկ Հ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մարտի 14-ին, ժամը 10.50-ին, Վերին Ծաղկավան գյուղից բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Արման Ա.-ն, որը 2012 թ. դեկտեմբերի 10-ից ՌԴ Մոսկվայի մարզի Ստապինի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Արման Ա.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները մարտի 14-ին, ժամը 16.00-ին, Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Կարեն Հ.-ին, որը 2011 թ. մայիսի 17-ից ՌԴ Պյատիգորսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցներ օգտագործելու մեղադրանքով:
Կարեն Հ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` մարտի 14-ին, ժամը 12.30-ին, Բագրատաշենից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Աշոտ Թ.-ն, որը 2012 թ. հունիսի 6-ից Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
Աշոտ Թ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Մարտի 14-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները Ախուրյան գյուղից բերման են ենթարկել 1948 թ. ծնված Մարզպետունի Հ.-ին, որը 2002 թ. մայիսի 15-ից Ուզբեկստանի Հանրապետության Ֆերգանայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր հանցագործության մասին իմանալու և չհայտնելու մեղադրանքով:
Մարզպետունի Հ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Դիտվել է 1623 անգամ:
Print Friendly

Leave a Reply