Ավտոպատահարներ Հայաստանի տարածքում`կան վիրավորներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 15, 2013 13:20


Մարտի 14-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 41-րդ կմ-ին բախվել է հողաթմբի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 14-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Աշտարակի Տիգրան Մեծի փողոցի շուկայի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ԻԺ-2715» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 15-ին, ժամը 00.05-ին, Արարատի մարզի Ոսկետափ գյուղի կենտրոնական խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատի:
Պատահարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 14-ին, ժամը 13.45-ի սահմաններում, «Մերսեդես Ց-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վարդենիսի Վ. Համբարձումյան փողոցում վրաերթի է ենթարկել 20-ամյա աղջկա, այնուհետև բախվել «ՎԱԶ- 21011» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաների:
Վրաերթի ենթարկված աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 894 անգամ:
Print Friendly

Leave a Reply