Իրանի նախագահն աճուրդի է հանել պաշտոնական նվերների իր հավաքածուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 15, 2013 12:58

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը աճուրդի է հանել պաշտոնական նվերների իր հավաքածուն: Աճուրդից ստացված գումարը` մոտ 300 հազար դոլար, նա պատրաստվում է տրամադրել վետերանների ու  միայնակ մայրերի համար բնակարանաշինությանը:

Աճուրդը տեղի է ունեցել Թեհրանում գտնվող Իրանի շահի նախկին պալատում: Աճուրդի էին հանվել թանկարժեք ժամացույցներ ու իրեր, այդ թվում` Պակիստանի նախագահի նվիրած ադամանդե մանյակն ու Քաթարի էմիրի նվիրած հազվագյուտ մատանին:

Աճուրդի գլխավոր լոտը  պլատինե գրիչն էր` գրասենյակային պարագաներ սերիայից, որն արտադրվել է 1936-ին Չառլի Չապլինի` “Նոր ժամանակներ” ֆիլմի պրեմիերայի առթիվ: Այս հիշարժան սերիան  ադամանդներով դրվագված 88 իրերից է բաղկացած.այն վաճառվեց 80 հազար դոլարով:

Դիտվել է 1314 անգամ:
Print Friendly

Leave a Reply