Հռոմի նորընտիր պապը հոգևորական է դարձել սիրային անհաջողությունից հետո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 15, 2013 12:38

76-ամյա Ամալյա Դեմոնտեն հավատացնում է, որ Հռոմի պապն իր կյանքի ամենակարևոր որոշումն ընդունել է այն ժամանակ, երբ ինքը մերժել է նրա առաջարկությունը:

Կինը համոզում է, որ ինքն է վճռորոշ դեր կատարել պոնտիֆիկոսի ճակատագրում:

“12 տարեկանում նա ինձ էր սիրահարվել: Մենք շատ ժամանակ էինք միասին անցկացնում: Նա շատ էր տանգո սիրում ու մենք գնում էինք պարելու”: Իտալական թերթերից մեկի վարկածի համաձայն, արգենտինացի Խորխե Մարիո Բերգոլյոն Ամալյային  իր ձեռքով արված նկար է հանձնել, որտեղ սպիտակ տուն է պատկերել` կարմիր կտուրով ու մակագրել.”Եթե ես չամուսնանամ քեզ հետ, ապա անպայման հոգևորական կդառնամ”: Պատանին սիրելիին խոստացել է  ամուսնանալու դեպքում գնել այդ տունը Ամալյայի համար:

Աղջկա ծնողներին զայրացրել է այդ ուղերձը, քանի որ նրանք դեմ էին վաղ ամուսնություններին: Ու նրանք ամեն ինչ արեցին` խոչընդոտելու այդ միությանը: Դրանից հետո կինը պատմել է, որ ինքը ստիպված է եղել բաժանվել ապագա հոգևորականից:

“Ինձ համար դժվար էր նրան մերժելը, ու ես գիտեի, որ նա շատ ապրումներ կունենա: Սակայն ես որոշումս փոխեցի”:

Կինն իր հարցազրույցում ասել է, որ իրենց բաժանումից հետո Ֆրանցիսկն ընտրեց եկեղեցուն ծառայելը:

Դիտվել է 1499 անգամ:
Print Friendly

Leave a Reply