Հռոմի նոր պապն ինքն է իր համար վճարում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 15, 2013 12:03

Մատի 13-ին նորընտիր Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ն իրեն շրջապատողներին ապշեցրել է: Ինչպես տեղեկացնում են Հռոմի տեղեկատվական գործակալությունները, մարտի 13-ին Սիքստինյան կապելայում իր հաղթանակից հետո վերադառնալով Վատիկանի հյուրանոց, որտեղ նա ապրում էր մինչ կոնկլավը կսկսվեր, Հռոմի կոթոլիկ եկեղեցու ղեկավարը խնդրել է հյուրանոցի իր հաշիվն ու վճարել սեփական գրպանից:

Ինչ կա այդտեղ զարմանալու: Մարդը պարտավոր է վճարել իրեն տրամադրված ծառայությունների դիմաց: Սակայն, զարմանալին այստեղ այն հանգամանքն է, որ հյուրանոցը կաթոլիկ եկեղեցու սեփականությունն է ու, բնականաբար, նոր պոնտիֆիկոսին համարը սիրով ձրի կտրամադրեին:

Սակայն, ինչպես Վատիկանում են ասում, Սուրբ աթոռի նոր առաջնորդը հոգևորականությանը փորձում է անձնական օրինակով բարոյականության ու վարքականոնի դասեր տալ:

Դիտվել է 1342 անգամ:
Print Friendly

Leave a Reply