Թուրքիան դեմ է հակահրեականությանը. Ահմեդ Դավութօղլու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 15, 2013 13:27

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ռումինացի իր գործընկեր Տիտուս Լորլեցիանի հետ անցկացրած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ նշել է, որ Անկարան դեմ է ռասիզմի և հակահրեականության ցանկացած դռսևորմանը: Անդրադառնալով ամերիկացի կոնգրեսականների՝ նախօրեին ուղղարկած քննադատական նամակի վերաբերյալ թուրքական կառավարության դիրքորոշմանը, Դավութօղլուն ասել է, որ ԱՄՆ-ը պետքարտուղար Ջոն Քերին Թուրքիա կատարած իր այցի ժամանակ տեղեկացել է հարցի շուրջ Անկարայի դիրքորոշման մասին:

«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ Դավութօղլուն նշել է, թե Էրդողանը համաշխարհային այն առաջնորդներից մեկն է, ովքեր դեմ են հակահրեականությանը: Միևնույն ժամանակ նախարարը ընդգծել է, որ Թուրքիան միշտ հանդես է եկել Իսրայելի նվաճողական և ագրեսիվ քաղաքականության դեմ: Նշվել է նաև, որ Անկարան հանդես է գալիս որպես պաղեստինյան հարցի խաղաղ լուծման կողմնակից:

Դիտվել է 776 անգամ:
Print Friendly

Leave a Reply