Christie’s-ի աճուրդում վաճառքի է հանվել կատարյալ ադամանդ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 15, 2013 11:08
Christie’s-ի աճուրդի տունը հայտարարել է, որ 2013-ի մայիսի 15-ին, Ժնևում վաճառքի է հանվելու տանձաձև 101,73 կարատ քաշով անթերի մի քար, որը ոչ միայն իր ձևի մեջ երբևէ վաճառքի հանված ադամանդներից ամենախոշորն է, այլև ամենակատարյալը ադամանդների պատմության մեջ:
Այն առաջին անգամ է աճուրդի հանվում:Քարի առանձնահատկությանը կավելանա մեկ փաստ ևս. քարը գնողը կարող է այն անվանել իր անունով, որով էլ այն կգրանցվի հայտնի ադամանդների պատմության մեջ: Արժե նշել, որ ԱՄՆ գեմմոլոգիական ինստիտուտը քարին D կարգ և անթերի ադամանդի կարգվիճակ է շնորհել` բացարձակ համաչափ նիստերի համար: Տվյալ ադամանդի մաքրության աստիճանը ( IIA տիպ) հանդիպում է ողջ աշխարհում արդյունահանվող բոլոր ալմաստներից ընդամենը 2%-ում:

Աշխարհում ամենահայտնի անգույն ադամանդը “Կուլլինան 1”-ն է տանձանման նիստերով, 530.20 կարատ քաշով.այն բրիտանական թագի գանձերից է ու զարդարում է թագավոր Էդուարդ VII-ի գավազանը:






Facebook
Tweet This
Email This Post
