Մաշտոցի պողոտայում ավտոտնակ է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 15, 2013 11:15

Մարտի 15-ին, ժամը 06.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան-Մաշտոց փողոցների խաչմերուկի մոտակայքում այրվում է աղբ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ Ամիրյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում այրվում է ավտոտնակ (մոտ 25 քմ) և հարակից կայանված Լ. Բարբարյանին պատկանող «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի սրահը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.33-ին, մարվել` 07.12-ին:

 

Դիտվել է 1056 անգամ:
Print Friendly

Leave a Reply