Կառավարությունն առաջարկում է ՓՄՁ սուբյեկտների դասակարգման նոր չափորոշիչներ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 8, 2010 22:24

Ազգային ժողովի ապրիլի 8-ի երեկոյան նիստում առաջին ընթերցմամբ ներկայացվեց կառավարության հեղինակած օրինագիծը, որով փոփոխություններ են նախատեսվում ՙՓոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին՚ գործող օրենքում: Հարցի քննարկումը կշարունակվի ապրիլի 26-ից մեկնարկելիք հաջորդ լիագումար նիստերում:

Ըստ առաջարկվող փոփոխությունների, վերանայվում և հստակեցվում են Հայաստանում ՓՄՁ սուբյեկտների դասակարգման գործող չափորոշիչները,մասնավորապես, առաջարկվում է դասակարգել դրանք ոչ միայն ըստ աշխատողների թվաքանակի, ինչպես գործող օրենքով է, այլեւ` ըստ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթի կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքի: Կառավարության հիմնավորմամբ, առաջարկվող փոփոխությունների նպատակն է ապահովել ՓՄՁ ոլորտը բնութագրող ցուցանիշների համադրելիությունը եւ մոտեցնել դրանք Եվրամիության չափանիշներին:

Նախագծով նախատեսվում է ՓՄՁ սուբյեկտների հետևյալ դասակարգումը. գերփոքր եւ փոքր են այն առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը համապատասխանաբար մինչև 10 և մինչեւ 50 է, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում համապատասխանաբար 100 մլն դրամը եւ 500 մլն դրամը: Միջին են այն առեւտրային կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը մինչեւ 250 է, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չեն գերազանցում համապատասխանաբար 1,5 մլրդ դրամը եւ 1 մլրդ դրամը:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1826 անգամ:
Print Friendly

Leave a Reply