Իրանական կործանիչին չի հաջողվել որսալ ամերիկյան անօդաչու սարքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 15, 2013 10:43

Իրանական կործանիչի` ամերիկյան անօդաչու սարքը որսալու փորձը տապալվել է  ԱՄՆ  ռազմական 2 ինքնաթիռների կողմից դիմադրության հանդիպելու պատճառով, հայտնել է  Agence France-Presse-ը` հղում անելով Պենտագոնի հայտարարությանը:

ԱՄՆ իշխանությունները նշել են, որ Predator  անօդաչու սարքը   զննումներ էր կատարում ծոցի չեզոք ջրերում, երբ իրանական F-4 կործանիչը փորձել է այն որսալ:

Ի սկզբանե  ԱՄՆ պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ ամերիկյան ինքնաթիռներից մեկը նախազգուշական կրակ է բացել իրանական կործանիչի ուղղությամբ, սակայն, ավելի ուշ պաշտոնյաները հերքել են այդ տեղեկությունը:

Ավելի վաղ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են օտարերկրյա անօդաչու սարքեր որսալու մասին, մասնավորապես, 2013-ին Թեհրանը հայտարարել է, որ վերջին մեկուկես տարում որսացել են ամերիկյան 2 անօդաչու թռչող սարք: Ամերիկյան ՌՕՈՒ-ի շտաբում այդ տեղեկությունները հերքել են, սակայն խոստովանել, որ իրենց սարքերը հնարավոր է ծովն են ընկել:

Իրանական իշխանությունները տեղեկացրել են, որ պատրաստվում են գրաված RQ-170 Sentinel-ի պատճենի արտադրություն սկսել: Վաշինգտոնն էլ իր հերթին կասկած է հայտնել, որ այդ մոդելի էլեկտրոնային ու նավիգացիոն բարդ համակարգից առանց կողմնակի օգնության Իրանում կարող են գլուխ հանել:

Դիտվել է 1426 անգամ:
Print Friendly

Leave a Reply