Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհին մեքենա է շրջվել, վարորդը մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 15, 2013 10:45

Մարտի 15-ին, ժամը 09.20-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորակերտ-Փոքր Մասրիկ ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում “Ֆոլկսվագեն Գոլֆ” մակնիշի 14 օօ 755 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ` 1973 թ. ծնված Ի. Խլաթյանը մահացել է:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

 

Դիտվել է 942 անգամ:
Print Friendly

Leave a Reply