Միշել Օբաման` կրկին Vogue-ի շապիկին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 15, 2013 10:25

Միշել Օբաման լուսանկարվել է Reed Krakoff-ի  գեղեցիկ կապույտ,  բորդո   երիզով  զգեստով: Կրկին մերկ ուսեր (որի համար 4 տարի առաջ նրան քննադատեցին), սակայն, միևնույն ժամանակ դասական ու նրբաճաշակ:

Ֆոտոսեսիան անց է կացրել ճանաչված Աննա Լեյբովիցը: Նախագահ Օբաման էլ չի դիմացել ու լուսանկարվել է կնոջ հետ: Ի դեպ, Օբաման Աննա Վինտուրին երախտապարտ է, քանի որ Vogu-ի գլխավոր խմբագիրը նախագահական ընտրարշավի ժամանակ աջակցել է նրան:

Առաջին տիկնոջ ոճի վրա աշխատել  է մի ամբողջ թիմ`  նորաձևության խմբագիր Թոնն Գուդմանի ղեկավարությամբ, իսկ նրա հետ հարցազրույց է վարել Ջոնաթան Վան Մեթերը: Զրույցն, իհարկե, հավերժական արժեքների շուրջ էր. ամուսնություն, երեխաների դաստիարակություն ու Սպիտակ տան տիրուհու պարտականություններ: Խոսել են նաև նորաձևությունից: Միշել Օբաման հետաքրքիր միտք է արտահայտել.”Եթե դուք հարմարավետ եք զգում ձեր հագուստով, այդ դեպքում հեշտ է մարդկանց հետ շփվելն ու նրանց հարմարավետության զգացում պարգևելը”:

Դիտվել է 1545 անգամ:
Print Friendly

Leave a Reply