Մխիթարյանը լավատես է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | March 15, 2013 10:35
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դոնեցկի «Շախտյորը», մարտի 16-ին հյուրընկալելու է «Չեռնոմորեցին»: Եվ ահա, Մխիթարյանը հարցազրույց է տվել «Շախտյորի» պաշտոնական կայքին, ասելով. ««Չեռնոմորեցը» գերազանց մարզավիճակում է և մեր թիերի առաջիկա մրցավեճը բարդ է լինելու: Նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի մնացած խաղերում առավելագույն արդյունքի հասնեն: Գրիգորչուկը շատ ամուր թիմ է ստեղծել:
Առաջնության վերջին 9 խաղից 8-ում «Չեռնոմորեցը» հաղթել է: Սակայն մենք ևս լավ մազավիճակում ենք և փորձելու ենք հաղթել ու ուրախություն պարգևել մեր երկրպագուներին: Նախորդ խաղում «Չեռնոմորեցին հաղթեցինք 5:1 հաշվով, բայց այդ հաղթանակը ևս դժվարությամբ տրվեց: Մեզ շատ օգնեց արագ գոլը»:






Facebook
Tweet This
Email This Post
