Առայժմ պարզ չէ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 15, 2013 10:12

Երկար ժամանակ է, որ խոսվում է Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմի` Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մ արզիչ Միրչա Լուչեսկուի թիմից հեռանալու մասին: Եվ ահա,  ուկրաինական ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը հայտարարել է, որ «Շախտյորի» նախագահ Ռինատ Ախմետովը և  Լուչեսկուն առաջիկայում կքննարկեն ակումբի հետ ռումինացի մասնագետի պայմանագրի երկարաձգման հարցը:

«Լուչեսկուի հետ պայմանագրի ժամկետը կավարտվի այս տարվա հունիսին: Կարծում եմ, որ ակումբի նախագահ Ռինատ Ախմետովն ու Լուչեսկուն կզրուցեն և կհստակեցնեն իրենց դիրքորոշումները: Առայժմ, սակայն, ոչ մի զրույց չի եղել»,-ասել է Պալկինը:

Լուչեսկուի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն: Իսկ մարզիչը մեկ անգամ չէ հայտարարել, որ չի բացառում աշխատանքն Իտալիայում շարունակելու հնարավորությունը:

Դիտվել է 726 անգամ:
Print Friendly

Leave a Reply