Դելֆյան խաղերին մասնակցելու հրավեր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 15, 2013 10:02

Հայաստանը հրավեր է ստացել` մասնակցելու ԱՊՀ երկրների երիտասարդական դելֆյան 8-րդ խաղերին, որոնք ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում կայանալու են 2013 թ. մայիսի 16-21-ը:

Խաղերն անցկացվում են ազգային բազմազան մշակույթների զարգացման և պահպանման, մշակութային ժառանգության բազմապատկման և միջմշակութային երկխոսությունների միջոցով երիտասարդության շրջանում այլ երկրների արվեստի նկատմամբ հետաքրքրության խթանման նպատակով: Դելֆյան խաղերը ծառայում են նաև երիտասարդության շրջանում հանդուրժողականության տարածման, նրանց ստեղծագործական հմտությունների կատարելագործման և ներդաշնակ զարգացման գաղափարներին:

Պատվիրակություններն իրենց մասնակցության հայտերը պետք է ներկայացնեն մարտի 20-ից մինչև ապրիլի 5-ը:

Դիտվել է 724 անգամ:
Print Friendly

Leave a Reply