Ճապոնիայում սակուրան սովորականից վաղ է ծաղկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 15, 2013 10:00

Ճապոնական ազգային ավանդույթներից մեկն էլ սակուրայի ծաղկունքով զմայլվելն է: Ճապոնիայում անգամ կանխատեսումներ են անում` փորձելով հասկանալ, թե ծաղկման ալիքը մինչև որ տարածաշրջաններ կհասնի: Այդ կանխատեսման համաձայն, 2013-ին  Ճապոնիայի ամենամեծ կղզում` Հոնսյուում,  սակուրայի առաջին ծաղիկները պետք է բացվեին մարտի երկրորդ կեսից ապրիլն ընկած ժամանակահատվածում: Սակայն բնությունն այլ կերպ “վճռեց”, ինչի մասին վկայում են  բլոգերների` ծաղկած ծառերի լուսանկարները:

Դիտվել է 1320 անգամ:
Print Friendly

Leave a Reply