Չինաստանի նոր վարչապետ է նշանակվել Լի Կեցյանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | մարտի 15, 2013 9:45

Չինաստանի խորհրդարանը մարտի 15-ի առավոտյան քվեարկեց Լի Կեցյանի թեկնածության օգտին, որպես երկրի կառավարության ղեկավար:

Քվեարկությունը անց է կացվել  մարտի 5-ին բացված Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նստաշրջանում:

57-ամյա Լի Կեցյանի թեկնածությունը, որը Չինաստանի Կոմունիստական կուսակցության  կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ է, քվեարկության է դրել նախօրեին ՉԺՀ նախագահ ընտրված Սի Ցզինպինը:

Այս պաշտոնում Կեցյանը փոխարինեց  Վենյա Ցզյաբաոյին:

Դիտվել է 1449 անգամ:

Leave a Reply