Արոնյանի առաջին մրցակիցն ամենաանցանկալին է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 15, 2013 9:48

Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում կայացավ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Այսօր կանցկացվեն առաջին տուրի հանդիպումները: Կմրցեն  Լևոն Արոնյան – Մագնուս Կառլսեն, Բորիս Գելֆանդ – Թեյմուր Ռաջաբով,Վասիլի Իվանչուկ – Ալեքսանդր Գրիշչուկ, Պյոտր Սվիդլեր – Վլադիմիր Կրամնիկ զույգերը:

Ուշագրավ է, որ մեկնարկային տուրում Արոնյանի մրցակիցն ամենաանցանկալին է: Կառլսենը ներկայումս միջազգային դասկարգման աղյուսակում ունի ամենաբարձր վարկանիշը և առաջին տեղում է:

Հավելենք, որ խաղային օրերն են`  մարտի 15 – 17-ը, 19 – 21-ը, 23 – 25-ը, 27 – 29-ը, 31-ը և ապրիլի 1-ը: Պարտիաների սկիզբը` Երևանի ժամանակով 18:00-ին: Մրցակիցներն իրար հետ ուժերը կչափեն երկու շրջանով:

Հավասար արդյունքի դեպքում` հաղթողը կորոշվի իրար հետ անցկացրած պարտիաների արդյունքով, բոլոր պարտիաներում հաղթանակի քանակով: Եթե գործակցով բոլոր ցուցանիշները հավասար լինեն, ապա կնցկացվի արագ շախմատի երկու պարտիա:

Դիտվել է 762 անգամ:
Print Friendly

Leave a Reply