Carnival-ի արդեն 3-րդ նավում տեխնիկական անսարքություններ են առաջացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 15, 2013 9:30

Զբոսաշրջային  “Կառնիվալ Լեջենթ” նավում տեխնիկական դժվարություններ են առաջացել, հայտնում է  CNN-ը մատի 15-ին: Ընկերությունում հայտնել են, որ վնասվածքներն ազդել են նավի ընթացքի արագության վրա: Իսկ թե ինչ անսարքություններ են ու դրանց առաջացման պատճառները չեն հայտնվում: Վթարը տեղի է ունեցել Կարիբյան ծովում: Նավը դուրս է եկել Ֆլորիդայի Տամպայից մարտի 10-ին ու պետք է վերադառնար նույն նավահանգիստ` մեկ շաբաթից: Անսարքությունների պատճառով նավը չի մտնի Մեծ Կայման,այլ  ուղղություն կվերցնի դեպի երթուղու վերջը:

2001-ին կառուցված նավը 2124 ուղևոր ու անձնակազմի 930 անդամ կարող է տեղավորել: Այս դեպքը հաջորդել է  նույն ընկերության  վրա, Կարիբյան ծովի Սեն Մարտեն կղզու մոտ  մեկ այլ`3500 ուղևորով նավի գեներատորի կոտրվելուն: Դրա հետևանքով վերելակների ու զուգարանների աշխատանքը խախտվեց:  Նավը թերությունների վերացման նպատակով մնաց Ֆիլիպսբուրգ նավահանգստում, ընդ որում, ուղևորներին արգելվել էր ափ  դուրս գալ:

Ավելի վաղ վթար էր եղել այս ընկերության մեկ ուրիշ նավի վրա: Փետրվարին 3143 ուղևորով ու  անձնակազմի 1086 անդամներով զբոսաշրջային  նավում հրդեհ բռնկվեց, ինչի հետևանքով  հոսանքամատակարարմամբ աշխատող բոլոր համակարգերը խափանվեցին: Դեպքից հետո ընկերության ղեկավարությունը հայտնեց , որ իր բոլոր 23 նավերում ստուգում կկատարի:

Դիտվել է 1615 անգամ:
Print Friendly

Leave a Reply