Ֆրանսուա Օլանդը առաջարկում է վերացնել սիրիական էմբարգոն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 15, 2013 0:25

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Եվրամիության գագաթաժողովից առաջ արած հայտարարության ժամանակ խոսել է Սիրիային զենքի տրամադրման էմբարգոն վերացնելու մասին: «Մենք ուզում ենք, որպեսզի եվրոպացիները վերացնեն էմբարգոն, քանի որ անհրաժեշտ է ցույց տալ, որ մենք պատրաստ ենք օգնելու սիրիական ընդդիմությանը և ճնշելու ռեժիմը: Մենք ստիպված ենք այսքան հեռուն գնալ: Այս մասին կասեմ իմ եվրոպացի գործընկերներին»,-նշել է Օլանդը:
Ըստ «Anadolu» գործակալության՝ նախագահը ասել է, որ սիրիական հարցի ռազմական լուծման կողմնակիցն է, սակայն դրա համար Եվրամիությունը, վերացնելով զենքի մատակարարման էմբարգոն, պետք է մեսիջ հղի Ասադի կառավարությանը: Օլանդը նաև նշել է, որ այս հարցում գործելու են Մեծ Բրիտանիայի հետ համատեղ: Հիշեցնենք, որ նախորդ օրը այս մասին խոսել էր նաև Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը:

Դիտվել է 808 անգամ:
Print Friendly

Leave a Reply