Օբամայի կարծիքով Իրանից կպահանջվի մեկ տարի միջուկային զենք ստանալու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 15, 2013 0:22

Նախագահ Բարաք Օբաման հայտնում է, որ Իրանից հնարավոր է պահանջվի ընդամենը մեկ տարի միջուկային զենք ստանալու համար:
Հինգշաբթի օրը, նախքան Իսրայել կատարելիք իր այցը, իսրայելական Երկրորդ ալիք հեռուստաընկերությանը տրված ահրցազրույցում Օբաման նշել է, որ ինքը չի ցանկանում միջուկային զենքի ստացման ժամկետները սուղ ցույց տալ, ամեն դեպքում Իրանի միջուկային ծրագրին հակազդելու բոլոր հնարավորությունները դեռ պետք է քննարկվեն: Այս հարցը Օբամայի և Իսրայելի արտաքին գործերի նախարար Բենյամին Նաթանյահույի միջև քննարկվող հիմնական թեման է:
Իսրայելը հայտնել է, որ անմիջապես ռազմական գործողությունների կդիմի, եթե Իրանը սկսի ռումբ ստանալու գործընթացը, մինչ ԱՄՆ-ն ավելի շատ դիմել է դիվանագիտական և տնտեսական ճնշումներին: Հինգշաբթի եթեր հեռարձակված հարցազրույցում Օբաման մեկ անգամ ևս նշել է, որ դիվանագիտությունը ավելի է նանախընտրում, քան ուժի կիրառումը:

Դիտվել է 1267 անգամ:
Print Friendly

Leave a Reply