Հարավային Աֆրիկայում դպրոցական տարիքի աղջիկների շուրջ քարորդը ունի ՄԻԱՎ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2013 22:27

Համաձայն Հարավային Աֆրիկայի առողջապահության նախարարի զեկույցի՝ երկրում դպրոցական աղջիկների 28%-ը ունեն ՄԻԱՎ:
Նախարար Աարոն Մոցոալեդին նաև հավելել է, որ տղա դպրոցականների ընդամենը 4%-ն է կրում վիրուսը:
Ինչպես Sowetan թերթն է գրում,- «պարզ է, որ երիտասարդ աղջիկների հետ քնում են ոչ թե այս տղաները, այլ առավել բարձր տարիքի տղամարդիկ»:
Նախարարը նաև ասել է, որ 2011թ 94,000 դպրոցական տարիքի աղջիկներ հղիացել են: Նրանցից ոմանք եղել եմ ընդամենը 10 տարեկան:
Համաձայն պաշտոնական տվյալների՝ Հարավային Աֆրիկայի 50 մլն բնակչությունից 6 մլն-ը ունի ՄԻԱՎ:

Դիտվել է 1124 անգամ:
Print Friendly

Leave a Reply