Ղրղըզստանում լուծարվեց նաև խորհրդարանը. ժամանակավոր կառավարությունը ստանձնում է ամբողջ իշխանությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 8, 2010 21:53

Արյունալի բախումներից հետո, որոնց ընթացքում, ըստ վերջին տեղեկությունների, առնվազն 75 մարդ է սպանվել՝ Ղրղըզստանի ընդդիմությունը հայտարարել է, թե վերահսկողության տակ է վերցրել իրավիճակը, լուծարել է երկրի խորհրդարանը, ձևավորել է նոր, ժամանակավոր կառավարություն։

Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւա, 8-ը ապրիլի, 2010թ.

Ընդդիմադիրների առաջնորդներից նախկին արտգործնախարար Ռոզա Օտունբաևան ասել է, որ նա հիմա ժամանակավոր կառավարության ղեկավարն է և գալիք 6 ամիսների ընթացքում կոորդինացնելու է երկրի կառավարումը։

Այդ ընթացքում մշակվելու է Սահմանադրության նոր նախագիծ ու նախապատրաստվելու է նախագահական ընտրությունների անցկացում` ժողովրդավարական բոլոր նորմերին համապատասխան, ըստ «Ֆրանսպրես» լրատվական գործակալության` հայտարարել է Օտունբաևան։

«Մենք` որպես ժամանակավոր կառավարություն, միաժամանակ կատարելու ենք երկրի նախագահի, խորհրդարանի ու կառավարության պարտականությունները։ Մենք ստանձնում ենք երկրում իշխանության վերահսկողությունը», – «Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայությանը ասել է Ռոզա Օտունբաևան:

Մինչդեռ, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի փոխանցմամբ, երեկվա բախումներից հետո Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշկեկից փախուստի դիմած նախագահ Կուրմանբեկ Բակիեւը հայտարարել է, որ հրաժարական չի ներկայացնում։

«Ես եմ պետության ընտրված ղեկավարը և իմ պարտությունը չեմ ճանաչում»,- ասել է Բակիևը ռադիոկայանի եթերում և հավելել, որ Ղրղըզստանում վերջին օրերին տեղի ունեցած արյունալի բռնությունների համար պատասխանատվությունն ընդդիմությունն է կրում։

Իր հերթին ժամանակավոր կառավարության ղեկավարությունը ստանձնած Օտունբաեւան ասել է, որ չորեքշաբթի օրվա բոլոր սպանությունների մեղավորները Ցուցարարները վիրավորին հեռացնում են բախումների վայրից, Բիշքեկ, 7-ը ապրիլի, 2010թ.

խստորեն պատժվելու են։ ՆաՑուցարարները վիրավորին հեռացնում են բախումների վայրից, Բիշքեկ, 7-ը ապրիլի, 2010թ. հայտարարել

է, որ ամբողջ օրը կառավարության շենքի տանիքից դիպուկահարներ էին կրակում, նրանք բոլորը պատասխանատվության են ենթարկվելու։ Յուրաքանչյուր կոնկրետ գործով հետաքննություն է անցկացվելու, հայտարարել է նա։

Օտունբաևան, որը 2005 թվականի «կակաչների հեղափոխության» արդյունքում իշխանության եկած Կուրմանբեկ Բակիևի աջակիցներից էր, հիմա երկրի նախագահին հորդորում է հրաժարական տալ` ասելով, որ Բակիևի գործունեությունը ավարտված է։

Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիևը լքել է երկրի մայրաքաղաքը։ Ըստ հաղորդագրությունների` նա երկրի հարավային Ջալալաբադ քաղաքում է։ Ղրղըզստանում որոշակի հակասություններ կան երկրի հյուսիսային և  նրա

հարավային շրջանների միջև՝ պայմանվորված երկու շրջաններում առկա կլաններով, մենթալիտետով, ինչպես նաև առկա խնդիրներով։

Ռոզա Օտունբաևան ասել է, թե Բակիևը փորձում է հարավային շրջաններում համախմբել իր աջակիցներին` պաշտպանելու համար իր դիրքերը։

«Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայության թղթակիցը Ջալալաբադից հաղորդում է, որ հինգշաբթի օրը տեղի նահանգապետը, դիմելով հավաքված մարդկանց, ասել է, թե Ջալալաբադում հիմնադրվում է Բակիևի պաշտպանության կոմիտե։

«Ջալալաբաղը ոչ մեկին թույլ չի տա վիրավորել մեր տղային», – հայտարարել է նահանգապետ Կոշբայ Միսիրովը։

Բակիևը ծագումով երկրի հարավից է:

Ընդդիմության առաջնորդները ասում են, որ իրենք վերահսկում են բանակը, ոստիկանությունը, խորհրդարանը, կառավարությունը, մամուլը, հիվանդանոցները, Բիշքեկի միջազգային օդանավակայանը։

Միջազգային հանրությունը, ներառյալ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Միավորված Ազգերի կազմակերպությունը, հորդորում են բոլոր կողմերին ցուցաբերել հանդարտություն եւ զսպվածություն։

Դիտվել է 1035 անգամ:
Print Friendly

Leave a Reply