Ակրոբատը մեջքի կոտրվածք է ստացել Մոսկվայի կրկեսային ներկայացման ժամանակ անվտանգության ցանցի միջով ընկնելուց հետո (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2013 21:50

Քենյացի ակրոբատը Մոսկվայում կրկեսային ներկայացման ժամանակ անվտանգության ցանցի միջով ընկնելուց հետո լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ռուսական հետուստաալիքներից մեկով ցուցադրված սիրողական նկարահանմամբ տեսահոլովակում երևում է, թե ինչպես է երեկ տեղի ունեցած շոուի ժամանակ 22-ամյա Կարո Քրիստոֆեր Կազունգուն ընկնում անվտանգության ցանցի միջով:
Մինչ Կազունգուն մեջքի վրա անշարժ պառկած էր գետնին՝ ամբողջ կրկեսային դահլիճում ծանր շնչառաություններ էին լսվում, իսկ նրա ընկեր արտիստները վազում էին նրան օգնելու:
Այսօր Մոսկվայի Մեծ կրկեսի ինտերնետային կայքում հրապարակվել է, որ ակրոբատը գիտակից է եղել իրեն հիվանդանոց տեղափոխելիս:
Ռուսական Ռիա Նովոստին, մեջբերելով կրկեսի տնօրենի խոսքերը, հայտնում է, որ հիվանդանոցում Կազունուգույի մոտ հայտնաբերել են ողնաշարի ողի կոտրվածք:
Կազունուգուն մեկն է այն ռուսական և քենիական արտիստներից, ովքեր մասնակցում են օդային շատ բարդ գիմնաստիկ շոուների:

Դիտվել է 1028 անգամ:
Print Friendly

Leave a Reply