Կիմ Յոնգ Ընի շարունակվող սպառնալիքների ֆոնին՝ Հյուսիսային Կորեան հրետանային վարժանքներ է իրականցրել հարավային Կորեայի սահմանի մոտակայքում,լուսանկարներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2013 21:31

Ըստ պաշտոնական լրատվական միջոցների՝ հյուսիսային Կորեան հարավային Կորեայի հետ ունեցած վիճելի սահմանի մոտակայքում անցկացրել է հրետանային վարժանքներ:
Վարժանքները անձամբ գլխավորել է հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Յոնգ Ըն, որը վերջին օրերին մի քանի անգամ սպառնացել էր հարավային Կորեային և ԱՄՆ-ին:
Վարժանքները հարևան երկրների միջև լարվածության մեծացման նշան են հանդիսանում՝ սկսած այն պահից, երբ հյուսիսային Կորեան չեղյալ հայտարարեց Կորեական պատերազմից հետո ստորագրաված հրադադարի պայմանագիրը:
Վարժանքների անցկացման վայրը դիտարկվում է որպես հյուսիսային և հարավային կորեաների միջև որևէ բախման հնարավոր տարածք:
ՄԱԿ-ի կողմից սահմանված նոր պատժամիջոցներից և ԱՄՆ-հարավային Կորեա ռազմական վարժանքներից զայրացած հյուսիսային Կորեան վերջերս սպառնացել է միջուկային զենքով հարձակում գործել ԱՄՆ-ի վրա:
Ընդհանուր առմամբ՝ Պհենյանը սադրիչ հռետորաբանություն է օգտագործում իր կողմից իրականացված երրորդ միջուկային հրթիռի փորձարկման համար ՄԱԿ-ի կողմից նրա վրա կիրառված նոր պատժամիջոցներից հետո:
Ամեն դեպքում ներկայումս պարզ չէ արդյո՞ք Պհենյանը պատրաստվում է իրոք հարձակվել իր թշնամիների վրա, թե նրա քայլերը պարզապես հռետորաբանական բնույթ են կրում:

Դիտվել է 1201 անգամ:
Print Friendly

Leave a Reply