Ադրբեջանի նախկին նախարարը Ստրասբուրգում շահել է Ադրբեջանի կառավարությանը դեմ ներկայացված գործը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2013 20:56

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է կայացրել Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովի` Ադրբեջանի դեմ ներկայացրած գործով:
Դատարանը ճանաչել է Ինսանովի դեմ 3-րդ (կտտանքների արգելում) ու 6-րդ (արդար դատաքննություն) հոդվածների խախտումները եւ վճիռ է կայացրել նրան վճարել 10 հազար եվրո փոխհատուցում, Turan-ին հայտնել է Ինսանովի փաստաբան Թողրուլ Բաբաևը, հաղորդում է ադրբեջանական “Contact” լրատվական կայքը:
Նրա խոսքով, Ադրբեջանի կառավարությունը կարող է 3 ամսվա ընթացքում վճիռը վիճարկել ՄԻԵԴ մեծ պալատում: Եթե այն չի բավարարվում, ապա Գերագույն դատարանի պլենումը պետք է որոշում կայացնի Ինսանովի դեմ ապօրինի վճիռները չեղյալ հայտարարելու մասին:
Ինսանովը ձերբակալվել էր 2005թ. պետական հեղաշրջման մեղադրանքով: Սակայն վերջնական արդյունքում նրան դատապարտեցին 11 տարվա ազատազրկման վատնումների և պետական գույքը յուրացնելու համար:

Դիտվել է 839 անգամ:
Print Friendly

Leave a Reply