Amnesty International. Ադրբեջանցի խմբագիր Ավազ Զեյնալլին պետք է ազատ արձակվի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2013 20:52

Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն լրագրող Ավազ Զեյնալլիի գործի կրկնակի և անկողմնակալ քննությունը, ասված է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունում: Դատարանն անարդար է եղել, իսկ մեղադրանքները ունեցել են քաղաքական դրդապատճառներ, ուստի Զեյնալլին պետք է ազատ արձակվի,հայտարարել է կազմակերպությունը:
«Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ Զեյնալլիի հանդեպ հալածանքները և դատը  քաղաքական դրդապատճառներ ունեն», – ասել է AM-ի Եվրոպայի և Ասիայի գծով ծրագրի փոխտնօրեն Դեյվիդ Դիաս Ժոժյեն, հաղորդում է “Contact” լրատվական կայքը:
“Անկախ լրագրողի դատապարտումը նրանց, քաղաքացիական ակտիվիստների և ՀԿ-ների ներկայացուցիչների  հանդեպ շարունակական բռնության ապացույց է», – ասել է Դեյվիդ Դիաս Ժոժյեն:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի հայտնի լրագրող, “Ալ Խուրալ” թերթի խմբագիր Ավազ Զեյնալլին 9 տարվա ազատազրկման էր դատապարտել: Տեղի միջազգային կազմակերպությունների համոզմամբ՝ Զեյնալլին պատժվել է մասնագիտական գործունեության համար, մասնավորապես՝ բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող մերկացնող հոդվածների: Զեյնալլին հաճախ քննադատում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից անկախ լրագրողներին և ընդդիմությանը հետապնքելը ու կաշառակերությունը:

Դիտվել է 1383 անգամ:
Print Friendly

Leave a Reply