Մուշում բազմաթիվ տնել ջրի տակ են անցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2013 20:50

Մուշում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և հալոցքների հետևանքով գետերը դուրս են եկել հուներից և ողողել մի քանի գյուղեր, տեղեկացնում է թուրքական “Haber7” լրատվական կայքը։
 
Բազմաթիվ տներ ջրի տակ են անցել։ Շատ բնակիչներ ստիպված են եղել դուրս գալ տներից և տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր։

Տներն ու գույքն էական վնաս են կրել։ Տեղական կառույցները սկսել են բնակիչների տարհանման աշխատանքները և փորձում են կանխել հնարավոր հեղեղման վտանգը։
 
Բնակիչներից մեկը պատմել է, որ դժվարությամբ է հաջողվել երեխաներին դուրս բերել տանից, իսկ տան գույքի մեծ մասը ջրի տակ է մնացել:

 

Դիտվել է 857 անգամ:
Print Friendly

Leave a Reply