Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է, որ Օ,ջալանը ազատ չի արձակվելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2013 20:46

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը թուրքական Radikal թերթի հետ զրույցում ադրադարձել է քուրդ պատգամավորների այն հայտարարությանը, թե Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանը բանտից ազատ է արձակվի`կտրականապես հերքելով դա:
Բոզդաղն ասել է, որ ընդհանրապես խոսք չի գնում Օջալանին ներում շնորհելու և նրա` քաղաքականություն մտնելու մասին: Բոզդաղի խոսքով` Օջալանին ազատություն շնորհելու մասին հայտարարությամբ հանդես են գալիս բոլոր նրանք, ովքեր նպատակ ունեն տապալել հաշտեցման գործընթացը:
Թուրքիայի փոխվարչապետը հերքել է նաև լուրերն այն մասին, թե քրդերին պաշտոնական կարգավիճակ է շնորհվելու` նշելով, որ բոլորը Թուրքիայի Հանրապետության իրավահավասար քաղաքացիներ են:

Դիտվել է 911 անգամ:
Print Friendly

Leave a Reply