Նոր Հռոմի Պապին կանվանեն Ֆրանցիսկո, այլ ոչ թե Ֆրանցիսկո 1-ին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 14, 2013 20:43
Լատինամերիկացի առաջին պապ Հոզե Մարիո Բերգոլիոն բոլորին հայտնի կլինի Ֆրանցիսկո, այլոչ թե՝ Ֆրանցիսկո 1-ին անվամբ: Նրան կանվանեն Ֆրանցիսկո 1-ին միայն այն ժամանակ, երբապագա Հռոմի Պապը կընտրի նույն անունը:
Հիշեցնենք, որ նոր Հռոմի Պապի անունը հայտարարելիս եկեղեցականը ասել է “Cardinalem Bergoglio qui sibi nomen imposuit Franciscum” առանց “Primum” (առաջին) բառը նշելու:
Առաջին Պապը, ով իր անվանը ավելացրել է «առաջին», կարդինալ Ալբինո Լուչիանին էր: Նա1978թ ընտրել էր Հովհաննես Պողոս I անվանումը:
Որոշ անուններ երբեք չեն կրկնվել: Դրանցից են Սիմպլիցիուզը և Հիլարիուսը:
Դիտվել է 1191 անգամ: