ը Մեծ Բրիտանիայում 10 միլիարդ եվրոյի ներդրում կկատարի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2013 20:39

Financial Times-ի փոխանցմամբ Քաթարը բանակցություններ է վարում Բրիտանիայի կառավարության հետ երկրի ենթակառուցվածքային ծրագրերի մեջ 10 միլիարդ եվրոյի ներդրման վերաբերյալ:
Թերթը՝ առանց վկայակոչելու իր աղբյուրին, տեղեկացրել է, որ երկու կողմերի պաշտոնյաները և նախարարները քննարկել են այն նախագծերը, որում քաթարցիները կարող են ներդրում կատարել: Կա հատուկ ֆոնդի ստեղծման հավանականութնուն:
Ֆինանսավորվող ենթակառույցները իրենց մեջ ներառում են ատոմակայաների, ճանապարհների կոյուղագծերի և երկաթյուղիների շինարարություն:
Քաթարը վերջին մի քանի տարիների ընթացքում ավելացրել է Բրիտանիայում իր ակտիվները: Այժմ Քաթարին են պատկանում այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են աշխարհի ամենաճանաչված Harrods առևտրի կենտրոնը: Այն նաև ֆինանսավորել է Եվրոպայի ամենաբարձր երկնաքերի՝ Shard-ի կառուցման աշխատանքների 95%-ը:

Դիտվել է 1078 անգամ:
Print Friendly

Leave a Reply